Рубрика: Երկրաչափություն 8

Պարապմունք 58

Թեմա » Բազմանկյուններ» թեմայի կրկնություն

Առաջադրանքներ։

1․ Գտնել անկյունների գումարը․ ա) ուռուցիկ հնգանկյան, բ) ուռուցիկ վեցանկյան, գ) ուռուցիկ տասնմեկանկյան։
(5 — 2) * 180o = 3 * 180o = 540o
(6 — 2) * 180o = 4 * 180o = 720o
(11 — 2) * 180o = 9 * 180o = 1620o

2․ Քանի՞ կողմ ունի ուռուցիկ բազմանկյունը, եթե նրա անկյունների գումարը 7000 է։
(N — 2) * 180o
N * 180 — 360 = 720
180n = 1080
n = 1080 : 180 = 6

3․ Գտնել քառանկյան կողմերը, եթե նրա պարագիծը 75 սմ է, առաջին կողմը երկրորդից մեծ է 8 սմ-ով,երրորդը 5սմ-ով փոքր է երկրորդից, իսկ չորրորդը երեք անգամ մեծ է երկրորդից։

4․ Գտնել զուգահեռագծի անկյունները, եթե դրանցից երկուսի գումարը հավասար է 1200։

5․ Գտնել ABCD զուգահեռագծի անկյունները, եթե ∠ A=840:

6. Սեղանի հիմքերը հարաբերվում են , ինչպես 2։3, իսկ միջին գիծը 15 սմ է։ Գտնել սեղանի հիմքերը։

7․ Ուղղանկյան անկյունագծերիհատման կետի հեռավորությունը մեծ կողմից 5 սմ է, իսկ փոքր կողմից՝ 7 սմ։ Գտնել ուղղանկյան պարագիծը։

8․ Քառակուսու պարագիծը 60 սմ է։ Որքա՞ն է քառակուսու անկյունագծի միջնակետի հեռավորությունը նրա կողմից։

Рубрика: Հայոց Լեզու 8

Գործնական աշխատանք, 8-րդ դասարան

1.Նախադասություններն ավարտի՛ր:

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, բայց աքլորը չհավատաց և փախավ։

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, թեև գիտեր որ նա չի գա։

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին․ որը վաղուց չէր հավատում նրա խոսքերին։

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որին վաղուց որոշել էր ուտել։

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որից հույսը կտրել էր։

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, որովհետև սոված էր։

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, երբ նա համաձայնվի ամեն ինչ լավ կլինի։

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, որ հավատա իրեն։

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, չնայած գիտեր, որ աքլորը չէր հավատում իրեն։

2.Նախադասություններն ավարտի´ր:

Հաճախ պատահաբար ենք գտնում այն, ինչին որ ձգտում ենք:
Հաճախ պատահաբար ենք  գտնում այն, ինչ որ մեզ պետք է:

Հաճախ պատահաբար ենք գտնում այն, ինչից որ հույսներս կտրել էինք:

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, իսկ ունեցածը չենք գնահատում:

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, այսինքն՝ հուսահատվել պետք չէ:

Հաճախ տարիներով  փնտրածը պատահաբար գտնում ենք, բայց և այնպես արդեն ուշ է լինում:

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, քանի որ նպատակ էինք դրել գտնել այն:

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, որպեսզի սխալները չկրկնենք:

3. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ նոր բարդ բառեր  ստացիր:
Օրինակ՝ բարեժպիտ, մանկամիտ — բարեմիտ, մանկաժպիտ):  
ա) Ջրահարս, ծովանկար — ջրանկար, ծովահարս
բ) ժանգապատ, արծաթագույն — ժանգագույն, արծաթապատ
գ) հողմածին, ջրաղաց — հողմաղաց, ջրածին
դ) զորագունդ, երկրամաս — զորամաս, երկրագունդ
ե) հեռախոս, գրագիր — հեռագիր, գրախոս



4) Կետերի փոխարեն գրիր ամբողջ (ողջ) կամ բոլոր (ը) դերանունները:

Բոլոր նախադասությունները ճիշտ են գրված:

Ամբողջ գիրքը մի օրում կարդաց:

․․․ խնդիրները փորձի´ր լուծել:

Ամբողջ խնդրագիրքն արդեն վերջացրել է:

Բոլորը վազում էին ինչ-որ մեկի հետևից:

Ողջ ժողովուրդն է սպասում քեզ:

Բոլոր մարդիկ ինչ-որ բանի են սպասում:

Ողջ հոտը շարժվեց ձայնի ուղղությամբ:

Բոլոր գառներն ու ուլերը ցրվեցին:

Ողջ աշխարհը ոտքի տակ է տվել:

Բոլոր երկրներում եղել Է:

Բոլորը նույն բանն են պնդում:

Բոլորը հրդեհից այրվեց:

Рубрика: Հանրահաշիվ 8

Թեմա՝ Թվաբանական քառակուսի արմատների հատկությունները։

1․ Պարզեցնել արտահայտությունը․

ա) 7.07 բ) 2.828 գ) -4a դ) (a-3)√x ե) √a զ) -0.4171

2․ Համեմատել արտահայտությունների արժեքները առանց արմատը հաշվելու։

ա) 17.32>15.588 բ) 5.196

3․ Պարզեցնել արտահայտությունը․

4․ Հայտարարում ազատվել արմատանշանից։

5․ Կրճատել կոտորակը․

6․ Արտադրիչը տանել արմատանշանի տակ․

Рубрика: Այլ, ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ 8

մարտի 4-10



Սրտամկանի ինֆարկտն իրենից ներկայացնում է սրտամկանում մեկ կամ մի քանի մեռուկացման օջախների առաջացումով և սրտի գործունեության խանգարմամբ պայմանավորված սուր հիվանդություն: Առավել հաճախ հիվանդանում են տղամարդիկ՝ 40-60 տարեկանում։

Որպես կանոն՝ սրտամկանի ինֆարկտի հիմնական պատճառն աթերոսկլերոզի հետևանքով սրտի պսակային զարկերակների ախտահարումն է, որը հանգեցնում է դրանց լուսանցքների նեղացմանը։ Հաճախ անոթների ախտահարման հատվածում աթերոսկլերոզային գործընթացն ուղեկցվում է թրոմբոզով (անոթների խցանում), որի հետևանքով լրիվ կամ մասնակի դադարում է արյան հոսքը սրտամկանի համապատասխան հատված։

Սրտամկանի ինֆարկտի հիմնական ախտանշանը կրծքում ուժգին ցավերի երկարատև նոպան է՝ պայմանավորված սրտամկանում արյան, սննդանյութերի ու թթվածնի պահանջի սուր անբավարարությամբ։ Սովորաբար ցավը լինում է սեղմող, տանջող, այրող, տեղակայվում է կրծքավանդակի կենտրոնում (կրծոսկրի հետևում) կամ դեպի ձախ, հաճախ տարածվում է դեպի վեր և աջ, ճառագայթվում ձախ ձեռքը կամ 2 ձեռքերը, մեջքը, ստորին ծնոտը։ Որպես կանոն՝ նոպան տևում է մի քանի ժամ, երբեմն՝ նույնիսկ օր՝ ուղեկցվելով խիստ թուլությամբ, մահվան հանդեպ վախի զգացումով, ինչպես նաև հևոցով և սրտի աշխատանքի խանգարման այլ ախտանշաններով։


Սրտամկանի ինֆարկտը հաճախ առաջանում է սրտի իշեմիկ հիվանդության սրացման շրջանում, որը դրսևորվում է հիմնականում սրտային հեղձուկի նոպաների հաճախացումով և սաստկացումով, նիտրոգլիցերինի ազդեցության արդյունավետության նվազումով։ Այդ շրջանն անվանում են նախաինֆարկտային. տևողությունը մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ է։ Հենց այդ շրջանում են ավելի արդյունավետ սրտամկանի ինֆարկտի կանխարգելման միջոցառումները, ուստի անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի։

Рубрика: Հայոց Լեզու 8

արևմտահայերենից֊արևելահայերեն

Առյուծը և Մարդը

Մի ուժեղ առյուծ, որ նստատծ էր մի սարի վրա, տեսնում է, որ գազանները վախեցած վազումեին վազում են։ Առյուծը հարցնում է, թե ինչու՞ են փախնում և ո՞ւնից են վախենում։
―Դու նույնպես փախիր,֊ասում են,֊ որոբհետև մարդն է գալիս։
―Ո՞վ է մարդը,֊ հարցնում է Առյուծը,֊ և ինչքա՞ն է նրա ուժը,որ փախնում եք նրանից։
―Կգա և քեզ էլ կվնասի,֊ ասում են։
Իր ուժիերի մեջ վստահ՝ Առյուծը մնումաց իր տեղում։ և ահա գալիս է հողագործ մի մարդ։
―արի կռվենք,֊ասում է հպարտ Առյուծը։
―Շատ լավ,֊ ասում է մարդը,֊բայց քո զենքերը քեզ մոտ են, իսկ իմը տանն է։ Քեզ կախեմ, որ չփախնես, իսկ ես գնամ և բերեմ զենքերս, որ կռվենք։

―Երդվիր, որ պիտի գաս և ես կընդունեմ քո պայմանը։
Մարդը երդվում է և Առյուծը համաձայնվում է կապվել։
Մարդը հանում է պարանը և Առյուծին պինդ կապում է կաղնու ծառին, ապա ծառիղց մի հաստ ճյուղ է կտրում և սկսում է զարկել Առյուծին։
Առյուծը գոչում է․
―Ավելի ուժեղ և անխնա հարվածիր կողքերիս, որովհետև այս խելքիս միայն այսպիսի ծեծն է վայել

Рубрика: ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ 8

փետվար 12-18

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․

  • Փետրվար ամսվա ֆլեշմոբի երրորդ մակարդակ
  • Արյան գործառույթներ և բաղադրություն
  • Արյան ձևավոր տարրեր
  • Արյան մակարդում
  • Արյան խմբեր
  • դասը սովորել պատմել-էջ՝ 88-95

Արյունը հեղուկ շարակցական հյուսվածք է: Այն օրգանիզմի բոլոր բջիջներին մատակարարում է թթվածին և սննդանյութեր, այնտեղից հեռացնում է ածխաթթու գազը և կենսագործունեության արգասիքները: Արյան մեջ են անցնում ներզատական գեղձերում մշակված կենսաբանական ակտիվ նյութերը (հորմոնները), որոնք կարգավորում են օրգան համակարգերի գործունեությունը: Այն նաև նպաստում է օրգանիզմի ներքին միջավայրի քիմիական բաղադրության ու մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանմանը:

dreamstimemaximum_32095688.jpg
hema-07104.jpg

Էրիթրոցիտներ: Արյան կարմիր ձևավոր տարրերը` էրիթրոցիտները, ունեն երկու կողմից ներհրված սկավառակի տեսք: Այդպիսի կառուցվածքը մեծացնում է նրանց շփման մակերեսն արյան մեջ ներթափանցած գազերի (O2;CO2) հետ և մեծացնում թթվածին տեղափոխելու օգտակար գործողության  գործակիցը: 1 մմ³ արյան մեջ պարունակվում է 4,5−5 մլն էրիթրոցիտ: Արյան մեջ էրիթրոցիտների քանակը կարող է ավելանալ մեծ բարձրությունների վրա՝ թթվածնի պակասի դեպքում, ինչպես նաև մկանների աշխատանքի ժամանակ: Էրիթրոցիտներն առաջանում են կարմիր ոսկրածուծում:Լեյկոցիտներ: Դրանք արյան սպիտակ գնդիկներն են` անգույն, կորիզավոր բջիջներ, չափսերով ավելի մեծ, քան էրիթրոցիտները, սակայն քանակով անհամեմատ ավելի քիչ: Արյան 1 մմ³ -ում պարունակվում է 6000−8000 լեյկոցիտ. նրանց քանակը կարող է ավելանալ սնունդ ընդունելուց, ծանր ֆիզիկական աշխատանքից հետո և հատկապես բորբոքային գործընթացների ժամանակ:

Լիմֆոցիտները նույնպես առաջանում են ոսկրածուծում, ավշային գեղձերում և փայծաղում: Նրանք ապրում են ավելի քան 20 տարի: Լիմֆոցիտները մասնակցում են հակամարմինների առաջացմանը և պայմանավորում իմունիտետը:

Արյան թիթեղիկներ կամ թրոմբոցիտներ:

664680.jpg

Մասնակցում են արյան մակարդման գործընթացին: Սրանք արյան ամենափոքր ձևավոր տարրերն են, առաջանում են կարմիր ոսկրածուծում, ապրում են 5−7 օր, քայքայվում փայծաղում կամ անոթների վնասված պատերի հետ շփվելիս, չունեն կորիզ: 1 մմ³ արյան մեջ պարունակվում է 400000 թրոմբոցիտ: Սրանց քանակի պակասի դեպքում վնասված անոթից տեղի է ունենում երկարատև արյունահոսություն:

Рубрика: ՊԱտմություն 8

Պատմություն հարցերի պատասխաններ

1.1804-1813թթ ռուս-պարսկական պատերազմ, պայմանագիր:

Պատերազմի պատճառը եղել է Ռուսաստանի ընդլայնումը դեպի «տաք ծովեր» (Սև, Կասպից) ինչպես Պարսկաստանի, այնպես էլ Օսմանյան կայսրության հաշվին։ Ռուսներին աջակցում էին հայերը և վրացիները, ովքեր ցանկանում էին թոթափել պարսկա-թուրքական լուծը և ազատվել դարավոր պատերազմներից։ Իր հերթին Իրանում նոր հիմնադրված հարստության Ղաջարիների երկրորդ շահ Ֆաթհ Ալին (1797-1834), ցանկանում էր ամրապնդել իր թագավորության հյուսիսային սահմանները` ի դեմս Քարթլի-Կախեթի արևելավրացական թագավորության։ Վերջինս Գեորգիևյան դաշնագրից (1783) և պարսկական արշավանքից (1796) մի քանի տարի անց կցվել էր Ռուսական կայսրությանը։ Պավել I կայսեր (1796-1801) որդի Ալեքսանդր I կայսրը (1801-1825) նույնպես վճռեց վերահսկել վիճելի տարածքները։

Պատերազմի առիթը 1801 թվականի հունվարի 18-ին Արևելյան Վրաստանի միացումն էր Ռուսաստանին։ Նույն թվականի սեպտեմբերի 12-ին Ալեքսանդր I-ը ստորագրեց հռչակագիր Վրաստանում նոր կառավարություն ստեղծելու մասին։ Դրանով Քարթլի-Կախեթի թագավորությունը մտնում էր Ռուսաստանի կազմի մեջ և դառնում կայսրության վրացական նահանգ։ Բագրատիոնիների արքայատոհմը, որը ղեկավարում էր Վրաստանը հազար տարուց ավելի, հեռացվեց իշխանությունից, և Թբիլիսիում ստեղծվեց գերագույն իշխանություն ռուսական զինվորականության գլխավորությամբ։ Վրաստանի ղեկավար նշանակվեց գեներալ Պավել Ցիցիանովը։

Աստիճանաբար ամրապնդելով դիրքերը Վրաստանում 1804 թվականի հունվարի 3-ին ռուսները հարձակվեցին Գանձակի բերդի վրա։ Հրամանատար Ջավադ խանը զոհվեց։ Հունիսի 10-ին պարսից շահը դաշինք կնքեց Անգլիայի հետ, որի հրահրմամբ սկսվեց տասնամյա պատերազմ։ Ավելի ուշ եվրոպական գերտերությունները Ռուսաստանի դեմ հրահրեցին նաև Օսմանյան կայսրությանը, և տեղի ունեցավ զուգահեռ ռուս-թուրքական պատերազմ (1806-1812)։

Պատերազմն ավարտվել է 1813 թվականին Ռուսաստանի հաղթանակով։ Հոկտեմբերի 12-ին Արցախի Գյուլիստան գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր, որով պարսիկները հօգուտ ռուսների հրաժարվեցին Արաքս գետից հյուսիս ընկած բոլոր խանություններից (բացի Երևանից ու Նախիջևանից)։ Հաշտության պայմանագիրը խախտվեց 1826 թվականին, երբ պարսիկները խախտեցին սահմանը և երկրորդ անգամ պատերազմ սկսեցին Ռուսաստանի դեմ։

Պատերազմն ավարտվել է 1813 թվականին Ռուսական կայսրության հաղթանակով։ Հոկտեմբերի 12-ին Արցախի մելիքությունների Գյուլիստան գյուղում կնքվեց ռուս-պարսկական հաշտության պայմանագիր, որով պարսկական կողմը հօգուտ ռուսների հրաժարվեց Արաքս գետից հյուսիս ընկած բոլոր խանություններից (բացի Երևանից ու Նախիջևանից)։ Հաշտության պայմանագիրը խախտվեց 1826 թվականին, երբ սկսվեց երկրորդ ռուս-պարսկական պատերազմը։

2. 1826-1828թթ ռուս-պարսկական պատերազմ, պայմանագիր։

Այս, ինչպես և նախորդ (1804-1813) պատերազմների պատճառը եղել է Ռուսաստանի ընդլայնումը դեպի Սև և Կասպից ծովեր։ Դրան զուգահեռ Անգլիան ցանկանում էր կասեցնել ռուսների առաջխաղացումը, և սեփական ձեռքերում կենտրոնացնել արևելքի, մասնավորապես՝ Հնդկաստանի, Պարսկաստանի ու Օսմանյան կայսրության հետ կատարվող առևտուրը: Իր հերթին Իրանում նոր հիմնադրված հարստության՝ Ղաջարիների երկրորդ շահ Ֆաթհ Ալին (1797-1834), ցանկանում էր հետ գրավել նախորդ պատերազմում Գյուլիստանի պայմանագրով կորցրած գավառները՝ ի դեմս արևելյան Վրաստանի, Կուր-Արաքսյան միջագետքի, Կասպից ծովի արևմտյան ափերի։

Պատերազմի առիթը 1825 թվականի դեկտեմբերին Ռուսաստանում բռնկված ապստամբությունն էր: Որոշ պատմաբաններ համարում են, որ այդ ընդվզումը կապված էր ԱՄՆ-ի անկախության հռչակագրի և անկախության պատերազմի հետ: Ալեքսանդր I-ի մահից հետո Սանկտ Պետերբուրգում գահ է բարձրանում եղբայրը՝ Նիկոլայ I-ը, որի թագադրմանը դեմ լինելով՝ բանակի որոշ սպաներ ընդվզում են: Նրանք հայտնի են դառնում «դեկաբրիստներ» անունով: Ռոմանովները ճնշում են ապստամբությունը և վերահաստատում իրենց իշխանությունը: Դրանից հետո անգլիական գործակալներն Իրանում լուրեր էին տարածում, թե Ռուսաստանում սկսել են գահակալական կռիվներ, և իսկական ժամանակն է թագավորին չենթարկված զորքերից խլելու կորցրած տարածքները:

Պատերազմն ավարտվել է 1828 թվականին Ռուսաստանի հաղթանակով։ Հյուսիսային Իրանի Թուրքմենչայ գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր, որով Իրանը հրաժարվում է Երևանի և Նախիջևանի խանություններից՝ հօգուտ Ռուսաստանի: Վերջինս հրաժարվում է Արաքս գետից հարավ ընկած գրավյալ տարածքներից:

Պատերազմն ավարտվել է 1828 թվականին Ռուսաստանի հաղթանակով։ Հյուսիսային Իրանի Թուրքմենչայ գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր, որով Իրանը հրաժարվում է Երևանի և Նախիջևանի խանություններից՝ հօգուտ Ռուսաստանի։ Վերջինս հրաժարվում է Արաքս գետից հարավ ընկած գրավյալ տարածքներից։

3. 1806-1812թթ ռուս-թուրքական պատերազմ, պայմանագիր։

Աննշան իրադարձություններով պատերազմը ձգձգվեց, և միայն 1812 թվականին Բուխարեստում հաշտություն կնքվեց, որով Բեսարաբիան և Աբխազիան անցան Ռուսաստանին, իսկ գրավված մյուս տարածքները վերադարձվեցին Թուրքիային։ Պայմանագրի կնքմանը աջակցեց Մոլդովայում բնակվող հայազգի նշանավոր գործիչ Մանուկ բեյը, որի պալատում էլ ստորագրվեց պայմանագիրը։

4. 1828-1829թթ ռուս-թուրքական պատերազմ, պայմանագիր։

1828թ -ի հունիսին ռուսական զորքը հայ կամավորականների օգնությամբ պաշարում է Կարսի բերդը , իսկ հունիսի 23- ի գրավում այն ։ Դրանից հետո հուլիս , օգոստոս ամիսներին գրավում են Ախլքալակը , Ախլցխան , Արդահանը ։ Հայ կամավորականների օգնությամբ գրավում են Բայազետն ու Ալաշկերտը ։
1829 թ- ին ռուսական զորքը գրավում է Կարինը , Խնուսը , Մուշը , Օլթին և այլ գավառներ հույս փայփայելով , թե վերջապես կազատի թուրքական լծից ։

ԱԴՐԵԱՆԱՊՈԼՍԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Պայմանագրը , որ կնքվել է 1829 է-ի սեպտեմբերի 2- ին համաձայն Ռուսաստանին անցան Սև ծովի ափերից մի մեծ մաս , Ախլքալակը , Ախլցխան ։ Բայց հայերի հույսերը մնացին անկատար , բոլոր գրաված տարածքները մնում էին Օսմանյան Թուրքիային ։ Հայերը ստիպված վերաբնակեցվեցին ։

Երկու պայմանագրերի ՝ ԱԴՐԵԱՆԱՊՈԼՍԻ և ԲՈՒԽԱՐԵՍՏԻ հետևանքն այն եղավ , որ Ռուսաստանը օգտագործեց հայկական կամավորականներին իրենց շահերի համար , բայց վերջնական արդյունքում հայերը մնացին Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ ։

5. 1877-1878-թթ ռուս-թուրքական պատերազմ, պայմանագիր:

Դաշնակիցները Ռուսաստանի գլխավորությամբ հաղթեցին պատերազմում։ Արդյունքում Ռուսաստանին Կովկասում անցան Կարսը և Բաթումը, ինչպես նաև Բուդյակ տարածաշրջանը։ Պաշտոնապես անկախություն ձեռք բերեցին Ռումինիան, Սերբիան և Չեռնոգորիան, որոնք դե ֆակտո անկախացել էին մինչև պատերազմը։ Մոտ հինգ դար (1396–1878) լինելով օսմանյան լծի տակ` Բուլղարիան վերահիմնադրվեց որպես Բուլղարիայի իշխանություն, որի տարածքը անցնում էր Դանուբ գետից մինչև Ստարա Պլանինա (բացառությամբ հյուսիսային Դոբրուդջայից, որն անցավ Ռումինիային), ինչպես նաև Սոֆիա տարածաշրջանը, որը դարձավ նոր պետության մայրաքաղաք։ 1878 թվականի Բեռլինի կոնգրեսով թույլատրվեց Ավստրո-Հունգարիային օկուպացնել Բոսնիան և Հերցեգովինան, իսկ Մեծ Բրիտանիային` Կիպրոսը։

Սկզբում կնքված Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որը ստորագրվել է մարտի 3-ին, այժմ տոնվում է որպես ազատության օր Բուլղարիայում։

Ռուս-թուրքական պատարերազմի արդյունքում նաև միջազգայնացվեց հայկական հարցը։ Օսմանյան կայսրության լծի տակ գտնվող հայերի մեծ մասը ընդունում էր ռուսներին որպես ազատագրողներ։

Рубрика: Ռուսերեն 8, Այլ

Ученики делятся на три команды при помощи жребия. Выбирается капитан, название и девиз.

2 этап. «Разминка».

Команды по очереди отвечают на вопросы.

Что у цапли впереди, а у зайца сзади?

 буква «Ц»

Что общего у слов «день и ночь»?

Они оканчиваются мягким знаком!

В каком слове слышится сто «нет»?

стонет

В каком слове буква А повторяетс

Сорока

Какую шляпу нельзя надеть на себя?

от грибка

Какая европейская столица стоит на скошенной траве?

Париж

Какую часть слова можно найти в земле?

корень

Что находится между горой и оврагом?

буква «и»

Какое государство можно носить на

панама

3 этап. «Фразеологизмы».

Соедините части фразеологизмов.

Морекалач
Тертыйпо колено
Стреляныйза хвост
Тянуть кота     воробей
Заткнуть заворон
Считатьпояс
Сидетьсложа руки
  
Тянуть кота     за хвост Стреляный воробей
Сидеть сложа руки
Тертый калач
Считать ворон
Заткнуть за пояс
Рубрика: Այլ

ԴՈՒՇՄԱՆ

Դուշման (իսկական անունը՝ Վարդան Ստեփանյան), (մարտի 9, 1966, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ — հուլիսի 3, 1992, Մյուրիշեն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն),

Վարդանը ստեղծում է նույնպիսի դպրոց նաև Արցախում։ Շատ բարդ էր Արցախ մեկնող նորակոչիկների գործը։ Վարդանը ոգեշնչում էր պատանի զինվորներին։ Հետո ձեռքն էր վերցնում մի բուռ հող ու ուտում և պահանջում, որ այդպես անեն նաև տղաները։ Հետո սկսում էր խոսել, որի միտքն այն էր, որ մեր երկիրը, մեր հողը մեր մայրն է, և աշխարհում նրանից ավելի քաղցր բան չկա։


Զենք վերցնել ու գնալ կռվելու արդեն իսկ մեծ հերոսություն է, իսկ ինչպիսին կլինի զինվորը`լավ թե վատ, կախված է հրամանատարից։
Վարդան Ստեփանյան